Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը խոսի ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ քայլեր ձեռնարկելու վերջ տալու հայերի հանդեպ ցեղասպանությունը. Հաագայի նախկին դատախազ

Օգոստոս 17,2023 19:10

«Փաստինֆո». Կարևորագույն խնդիրն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է ենթարկվել Միջազգային դատարանի որոշմանը՝ Լաչինի միջանցքը բացելու մասով։

Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանության վերաբերյալ աշխարհի տարբեր քաղաքներում հեռարձակվող հրատապ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

«ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հետամուտ լինի այդ հարցին։ Իմ համոզմամբ՝ ադրբեջանական ժխտումը ցույց է տալիս, որ այդ ամենն այդ երկրի կողմից իրականացվում է ցեղասպանական նկատառումներից ելնելով։

Բոլորն Ադրբեջանին ասում են բացիր միջանցքը, դու սովամահության ու մահվան ռիսկ ես ստեղծում։ Իսկ Ադրբեջանը պարզապես արհամարհում է այդ բոլոր կոչերը։ Ուրիշ ի՞նչ է պետք՝ ապացուցելու համար Ադրբեջանի ցեղասպանական նպատակները։ Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ նախագահ Բայդենը խոսի ՌԴ նախագահ Պուտինի հետ այդ հարցի մասին՝ քայլեր ձեռնարկել՝ վերջ տալու հայերի հանդեպ ցեղասպանությունը»,- ասաց նախկին միջազգային դատախազը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031