Օգոստոսի 17-ին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։
Պետնախարարը ներկայացրել է Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանք մեղմելու ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքները։
Քննարկվել են նաև պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր, անդրադարձել պետական պահուստային միջոցների և հնարավորությունների բավարարվածության աստիճանին:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին