Ermenihaber. Թուրքիայի Հաթայի նահանգում գտնվող միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևորական Ավետիս Թաբաշյանը խոսել է օգոստոսի 13-ին «Մարիամ աստվածածնի վերափոխման» տոնի առթիվ եկեղեցում անցկացված տոնակատարության մասին:
Թաբաշյանը նշել է, որ 2023-ին իրականացված տոնակատարությունը տարբերվել է նախորդներից և աչքի է ընկել ավելի քիչ խանդավառությամբ:
Այս ամենը բացատրվել է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժով (7.7 մագնիտուդ): Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ հայեր կորցրել էին իրենց բարեկամներին և ընկերներին:
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևորականը հավելել է, որ ի տարբերություն անցած տարիների, տոնակատարությունը եկեղեցու խորանում (աղոթատեղի) չի կատարվել, այլ եկեղեցու սրահում:
Կարդացեք նաև
Նա նաև հույս է հայտնել, որ գալիք տարիներին, ինչպես ժողովրդի շրջանում է հայտնի՝ «խաղողօրհնեքի» տոնը կնշվի մեծ շուքով և ուրախությամբ:
«Մարիամ աստվածածնի վերափոխման» տոնը հայոց առաքելական եկեղեցու 15 տաղավար տոներից մեկն է, այն նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ին հաջորդող կամ նախորդող ամենամոտ կիրակի օրը: