Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության կազմակերպման համար մեղադրվող Ադրբեջանը, ԼՂ երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը շատ համեղ թխվածքաբլիթ ուտելու համար: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Սա հիանալի ցուցանիշ է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու համար։ Ուստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անձեռնմխելիությունը երաշխավորող միջազգային մեխանիզմն ունի առաջնային նշանակություն»,-գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Հայաստանի մեղադրանքներն անհիմն են: Նա հայտարարել է, որ ԼՂ բնակչությունը նշում է ծննդյան և հարսանիքի օրերը և մի քանի սքրինշոթ ցուցադրեց սոցցանցերից։
Կարդացեք նաև
Azerbaijan, which is accused in ethnic cleansing crime and engineering a Genocide in Nagorno Karabakh, is blaming children of Nagorno Karabakh for eating very tasty cookies on their birthdays.
— Edmon Marukyan (@edmarukyan) August 17, 2023
This is a perfect indicator for understanding Azerbaijani policies towards the…