Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ էր արդյոք ՄԱԿ ԱԽ նիստն այլ ընթացք ունենալ։ Միանշանակ՝ այո։ Դրա համար պետք էր ունենալ ազգային իշխանություն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Օգոստոս 17,2023 17:11

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ալիև-Փաշինյան զույգը նախօրեին հերթական լավ բեմադրված ներկայացումը մատուցեց մեր ժողովրդին։ Նրանք փորձեցին համոզել հայերին, որ դիմադրությունն անիմաստ է՝ ողջ աշխարհն է Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմում։ Վստահ եմ՝ Ալիևը գոհ է. Հայաստանի իր դրածոն այս անգամ էլ գերազանց աշխատեց՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրեց և հասավ նրան, որպեսզի բոլորը հերթական անգամ Արցախն ադրբեջանական տարածք հռչակեն։ Էլ ի՞նչ էր պետք Ալիևին։ Ոչինչ։

Դե իսկ Փաշինյանն էլ կկանգնի ժողովրդի առջև ու կսկսի արդարանալ՝ մենք ամեն ինչ արեցինք, նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրեցինք, բայց դե տեսաք՝ բոլորն ասում են, որ Աղդամի ճանապարհը պետք է բացվի, իսկ Արցախն էլ Ադրբեջանի կազմում լինի։

Կարո՞ղ էր արդյոք ՄԱԿ ԱԽ նիստն այլ ընթացք ունենալ։ Միանշանակ՝ այո։ Բայց դրա համար պետք էր, որպեսզի ՀՀ իշխանությունները թուրքի ձեռքի մարիոնետ չլինեին։ Պետք էր, որպեսզի նրանք Հայաստանի ու Արցախի և ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը պաշտպանեին։ Պետք էր ունենալ ազգային իշխանություն և ոչ թե դավաճանների կույտ։

Դրա համար գրեթե վստահ եմ, որ ՄԱԿ ԱԽ նախօրեի նիստը կայացել է ոչ թե Երևանի, այլ Բաքվի պահանջով։ Այդ է պատճառը, որ ԱԽ նիստում քննարկել են ոչ թե Արցախում ցեղասպանության վտանգի ահազանգով Հայաստանի՝ օգոստոսի 11-ի դիմումը, այլ անցած տարվա սեպտեմբերին ՀՀ տարածքի վրա ադրբեջանական հարձակման կապակցությամբ պատրաստված դիմումը։ Բաքուն լավ է աշխատել և ամեն ինչ արել է, որպեսզի ՄԱԿ ԱԽ նիստում օրինականացվեն իր բոլոր ռազմական հանցագործությունները։ Եվ եթե Երևանում նստած չլիներ իրենց գործակալը, ադրբեջանցիներն այդ խնդիրը երբեք չէին կարող լուծել։

Հիմա գնդակը կրկին մեր դաշտում է։ Մենք պետք է հավաքենք մեր ուժերն ու հստակ պատասխան տանք այսպես կոչված միջազգային հանրությանը։ Առաջին հերթին պետք է գրողի ծոցն ուղարկել դավաճանների այս իշխանությունը։ Այլ տարբերակ չկա։ Հակառակ դեպքում մենք իսկապես կկորցնենք Արցախը, իսկ հետո նաև Հայաստանի Հանրապետությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Մի հատ տեսեք էլ ում չեք կանչել կարծիք հարցնելու։ ամեն մեկը իր հերթին քաղաքական դիվիդենտ է հավաքում։ Մանավանդ այս աստվածաբանության մագիստրոս “քաղաքագետը” 🙂 մենք ենք դրել խաղի կանոնները դեռ 30 տարի առաջ որ ով հաղթում է կռվի դաշտում կարող է արհամարհել ՄԱԿ ի ԱԽ-ն։ Դե հիմա պետք է ոչ թե ճամարտակել այլ աշխատել լուռ ու գետնի վրա փորձել փոխել իրականությունը։ Թե չէ լեզվի սպորտի վարպետների պակաս չկա։ Իսկ Ոսկանապատի Հրանտը եթե ամեն գնով բանակից խուսափած չլիներ հիմա մենք այլ իրականություն կունենայինք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031