Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Yandex Go-ի օգտատերերի տվյալները հասանելի չեն ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը

Օգոստոս 17,2023 16:55

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությանը հասանելի չեն Հայաստանի Հանրապետությունում Yandex Go-ի օգտատերերի տվյալները:

Այս մասին հայտնել են «Րայդթեք էյ էմ» ընկերությունից Անձնական տվյալների պաշտպանության գործակալության օգոստոսի 9-ի հարցմանն ի պատասխան: «Ռուսաստանի Դաշնության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 580-ФЗ դաշնային օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում Yandex Go-ի, ինչպես նաև ընկերության գործունեության այլ ասպեկտների վրա»,- ասվում է ընկերության պատասխանում: Ըստ այդմ՝ Տաքսու մասին օրենքի պահանջները չեն տարածվում Ռուսաստանի իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից օտարերկրյա պետությունների տարածքում մարդատար տաքսիներով ուղևորների և ուղեբեռի փոխադրման ծառայությունների մատուցման վրա:

Հիշեցնենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում օրեր առաջ ուսումնասիրություն էինք սկսել՝ մամուլում հայտնված տեղեկությունները ստուգելու նպատակով: Ուսումնասիրության շրջանակում Գործակալությունը հարցմամբ դիմել էր «Րայդթեք էյ էմ» ՍՊԸ-ին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով: Առաջիկայում ՍՊԸ-ն կներկայացնի նաև անձնական տվյալների մշակման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031