Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբն օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերն այց է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին Մաշտոցի պուրակից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:
✅ Առանձնազրույցներ են անցկացվել բերման ենթարկված անձանց` Սուրեն Սահակյանի, Վահագն Մինասյանի ու Հայկ Սահակյանի հետ, ներկայացվել են նրանց իրավունքները։
✅Հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի ներկայացուցիչների հետ։
📌 Այցի արդյունքները կամփոփվեն, և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Կարդացեք նաև