Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ-ում ներկայացրել են ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հեռարձակողների կողմից հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը

Օգոստոս 17,2023 16:32

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունների համար կազմակերպվել էր «Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման և նախընտրական քարոզչության առանձնահատկությունները» թեմայով սեմինար-խորհրդակցություն։

Սեմինար-խորհրդակցությանը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, նախընտրական քարոզչությունը կարգավորող օրենսդրության պահանջները, հորդորելով առաջնորդվել Օրենքի դրույթներով և մեթոդաբանության պահանջներով։

Միաժամանակ ներկայացնելով նախընտրական շրջանում հեռարձակողների իրավունքներն և պարտականությունները, հիշեցրել են Հանձնաժողովի կողմից իրականացվող խիստ վերահսկողության մասին։

Այնուհետ տեղի է ունեցել հարցուպատասխան, որի միջոցով Հեռարձակողները բարձրացրել են իրենց հուզող հարցերը:

Հանդիպմանը մասնակցել և Հեռարձակողների հարցերին է պատասխանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031