Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ. Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:
Դատարանը հաջորդ նիստի օր այսօր չսահմանեց՝ հայտարարելով, որ նոր օրվա մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ