ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ հստակ պահանջ չի դրվում «միջազգային հանրություն» կոչեցյալի առջև, իսկ խնդիրը ներկայացվում է զուտ հումանիտար, այլ ոչ ցեղասպանական տարրեր պարունակող քաղաքականություն, թշնամին ավելի ու ավելի է լպիրշանում ու ավելի ազատ, անկաշկանդ ցուցադրում իր ամբողջատիրական նպատակները։
4 օր առաջ ազերական իշխանական Baku TV հեռուստատեսությունը Հայաստանն ամբողջությամբ ներկայացրել է Ադրբեջան, որն, ի դեպ, շատ հետեւողականորեն Ալիևն իրականություն է դարձնում։
Ժամանակակից ֆաշիզմն հենց այս ձևաչափով` նորագույն տեխնոլոգիաների միջոցով է ներկայանում աշխարհին, իսկ մենք շարունակում ենք ակնկալել, որ ՄԱԿ-ում ներկայացված ազգերն ու պետությունները, որոնցից որոշներն, ի դեպ, տուժել են ցեղասպանություններից, հանդես են գալիս ընդամենը հումանիզմի քողի ներքո` հավասար պահանջներ ու կոչեր ներկայացնելով թե՛ ցեղասպան Ադրբեջանին, թե՛ շարունակաբար տուժող Հայաստանին՝ խնդիրը ներկայացնելով պարզապես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտ։
Կարդացեք նաև
Ումի՞ց ինչ եք պահանջում. երկակի ստանդարտներով, բացառապես շահերով ու նյութով առաջնորդվող աշխարհի՞ց։
Մենք հերթական ազգն ենք, որն աշխարհի քաղաքական քարտեզի վրայից աստիճանաբար ոչնչանում է, իսկ մենք հայացքներս շարունակում ենք ուղղել Ռուսաստանի պարտավորությունների կատարմանը, Ամերիկայի «հզոր» անաչառությանը, Ֆրանսիայի անատամ միջամտությանը ու Ադրբեջանի «խաղաղարար գթասրտությանը»։
Դե ինչ ասեմ, շարունակենք սպասել աշխարհից…
Ապագան էս ա, էս տեսակ «ապագա կա», այո՛, «կա ապագա»…