«Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող հողամասերի գույքային պատկանելիության հարցերը քննարկվել են Թալին համայնքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար անձնակազմը և Թալին համայնքի ավագանու անդամները։
Բարձրացվել են առկա խնդիրները, մատնանշվել լուծման ուղիները։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ