Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

««Պահպանողական կուսակցությունը» համերաշխություն է հայտնում լացի օրակարգը անկախության օրակարգով փոխարինելու ջատագով քաղաքական ուժերին, ի մասնավորի՝ ԱԺԲ-ին»

Օգոստոս 17,2023 14:22

Պահպանողական կուսակցությունն արձանագրում է, որ ՀՀ ներկա իշխանությունների վարած ոչ համարժեք  քաղաքականության արդյունքում հերթական անգամ չհաջողվեց միջազգային հանրության ջանքերով կենսական ճանապարհը բացելու և Արցախում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ռուս-թուրք չբարեկամների կողմից իրականացվող աններելի հանցագործության մեղավորներին պատժելու հարցերում հասնել տեսանելի առաջընթացի։

Այս հերթական ձախողումը հավելյալ հիմնավորում է, որ ՀՀ ներկա իշխանություններն իրենց առերևույթ լացի օրակարգով չեն կարող կամ չեն ուզում պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները, անվտանգությունը, ՀՀ ինքնիշխան իրավունքները, նույնիսկ՝ ՀՀ անկախությունը և ժողովրդավարությունը։

Այսու՝ Պահպանողական կուսակցությունը համերաշխություն է հայտնում լացի օրակարգը Անկախության օրակարգով փոխարինելու ջատագով քաղաքական ուժերին։ Ի մասնավորի՝ կոչ է անում իր համախոհներին մասնակցելու այսօր՝ օգոստոսի 17-ին, Ազատության հրապարակում «Ազգային ժողովրդավարական Բևեռ» կազմակերպության հրավիրած հանրահավաքին։ 

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031