Օգոստոսի 17-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահը ընդունել է ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին:
Կողմերը քննարկել են հանրապետությունում առկա խնդիրները, այդ թվում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կազմակերպչական աշխատանքների թերացման և արտախորհրդարանական որոշ ուժերի անհեռատես ու պետական անվտանգությանը վնաս հասցնող քայլերին։
Դավիթ Իշխանյանը կարևորել է հրատապ հարցերի օրակարգով ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:
Կարդացեք նաև
Մեկնարկած հանդիպումների շարքը, ըստ ԱԺ նախագահի, նպատակ է հետապնդում վերականգնելու միջհամագործակցային կապը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև հանրապետությունում գործող տարբեր կառույցների հետ:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին