Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է «5-րդ ալիք»-ի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

Օգոստոս 17,2023 13:14

Tert.am. 2022 թվականի դեկտեմբեր ամսին «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։

Հիշեցնենք, որ հայցը ներկայացվել էր այն բանից հետո, երբ 2022 թվականի նոյեմբերի 7-ին Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ արձագանքելով «5-րդ ալիք»-ի լրագրողի հարցերին, հիշեցրել էր, որ հեռուստաընկերության սեփականատերը ապօրինի գույք ունի։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մուրադ Հովակիմյանի, սույն թվականի հուլիսի 21-ին վճռել է «Շարկ» ՍՊԸ-ի (5-րդ ալիք)  հայցն ընդդեմ Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու, հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին մերժել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031