«Շինարարությունն աշխուժացել է, դա լավ է, պետք է խթանենք, բայց պետք է ուշադրություն դարձնենք շինարարության հրապարակներից դուրս եկող մեքենաներին»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով․ «Ավազի հանքերից, շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաները անիվների հետ ցեխը, ավազը, աղբը բերում լցնում են․․․ այն տեղերում, որտեղ ավազի հանք կա, շինարարություն կամ մեքենանների հավաքակայան կա, այդ հատվածներում հարյուրավոր մետրերով ճանապարհն աղտոտված է»։
Փաշինյանը ՏԿԵ-ին ու տեսչական մարմիններին հանձնարարեց շատ լուրջ ուշադրություն դարձնեն այդ խնդրին, որպեսզի, ճանապարհների անվտանգության, էսթետիկական որակի եւ երթեւեկության հարմարավետության հետ կապված խնդիրները կարողանան լուծել։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ