Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Վարդան Հովեյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում` դեպի Ոսկեհատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով Վ․ Հովեյանը տեղում մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը 3 օր առաջ է վերադարձել Եգիպտոսից, որտեղ կնոջ հետ նշել է մեղրամիսը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: