Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հերթական փորձը տապալվեց. Ադրբեջանի ԱԳՆ

Օգոստոս 17,2023 10:58

Հայաստանի փորձը՝ օգտագործել ՄԱԿ ԱԽ-ն իր շանտաժի արշավի մեջ, հերթական անգամ ձախողվեց: Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:

«Հայաստանի նման փորձերը՝ մանիպուլացնել նշված բարձրագույն մարմնին և շահագործել այն, ոչ միայն հակաարդյունավետ են հետպատերազմյան շրջանում հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու տեսանկյունից, այլև չափազանց ապակառուցողական են,- ասվում է հայտարարության մեջ:- Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանը, ի վերջո, կհասկանա, որ հարցերի լուծման ճանապարհը կառուցողական համագործակցության և միջազգային-իրավական նորմերի և պարտավորությունների ազնիվ կատարման մեջ է»:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ՄԱԿ ԱԽ քննարկումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանի առաջարկը՝ օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, դրական է ընդունվել միջազգային հանրության կողմից, և որ «Հայաստանի կողմից ստեղծված խոչընդոտները պետք է վճռականորեն հեռացվեն՝ Ադրբեջանի Ղարաբաղ շրջան ապրանքների օրինական և թափանցիկ մատակարարման համար»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031