Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարին:
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ բանակցությունների ընթացքը միջազգային միջնորդների մասնակցությամբ, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Բայրամովն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանը տարածաշրջանում իրականացնում է «ռազմաքաղաքական սադրանքներ», «անհիմն հայտարարություններ է անում «շրջափակման» և «հումանիտար ճգնաժամի» վերաբերյալ»: Ըստ Բայրամովի՝ Հայաստանի այդ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:
Բացի այդ, նրա խոսքով՝ Երևանի կողմից Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման, ինչպես նաև Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկի մերժումը վկայում է այն մասին, որ «Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ