Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրատեսական կոմպրոմիսներ» ենք առաջարկել կողմերին․ դա ենթադրում է զուգահեռ մարդասիրական միջանցքի բացում Աղդամով և Լաչինով»․ ՌԴ-ի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում

Օգոստոս 17,2023 00:53

«Մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այժմ ավելի շատ, քան նախկինում՝ տեղում քայլեր են անհրաժեշտ թոթափելու լարվածությունը ԼՂ շուրջ, մասնավորապես դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ»,- ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարեց ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին։

Նա վստահեցրեց՝ ՌԴ-ն բոլոր ջանքերը գործադրում է, որ արագ հանգուցալուծվի այս ճգնաժամը և աջակցեն հարաբերությունների նորմալացմանը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև․ «ՀՀ-ի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության երաշխիքներ չլինեն ԼՂ բնակիչների համար միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի օրենքների համատեքստում։ Այդ տրամաբանությունը բխում է վերջին համաձայնություններից, որոնք վերահաստատվել են ՀՀ-ի և Ադրբեջանի առաջնորդների միջև»։

Նա նաև նշեց, որ հուլիսի 25-ին ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների ժամանակ՝ Մոսկվայում իրենք առաջարկել են «իրատեսական կոմպրոմիսներ» և մանրամասնեց․ «Դա ենթադրում է զուգահեռ մարդասիրական միջանցքի բացում Աղդամով և Լաչինով քաղաքացիական անձանց և բեռների տեղաշարժի համար, որ արագ վերսկսվի երկխոսությունը Բաքվի ներկայացուցիչների և ԼՂ բնակչության ներկայացուցիչների միջև։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր պատասխանատու դերակատարների հետ, որոնք հետաքրքրված են ԼՂ-ում իրավիճակի նորմալացմամբ և ՀՀ-Ադրբեջան հաշտեցմամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ․ Գ․ Ելույթներից հետո նիստն ավարտվեց։ Որեւէ փաստաթուղթ չընդունվեց։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Միմա սպասում ենք Մայր Հայաստան շարժման ներկայացուցիչների սույն սրիկայական ելույթի արդարացմանը։ Ոխերիմ դաշնակցից հեռու մնալ է պետք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031