ՔՈ նախկին անդամ, տնտեսագետ Սուրեն Սահակյանը գրում է.
«Այսօր Մաշտոցի պուրակում հրավիրել էի հանրային քննարկում, որից հետո իմաստավորված եմ համարում առաջիկա շաբաթը անցկացնել այստեղ` շուրջօրյա հանդիպումներով ու քննարկումներով, որի համար նախատեսում եմ տեղադրել վրան։
Ոստիկանությունը չի կարողանում մեջբերել իրավական ակտը, որն ինձ արգելում է վրան տեղադրել 40 աստիճան շոգից պաշտպանվելու համար։ Փոխարենը կուտակել է մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք պլանավորում են ինձ և ընկերներիս բերման ենթարկել վրան տեղադրելու դեպքում։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ինձ մոտ է ձեր իրավական դիրքորոշումը այս հարցի առնչությամբ և ես ակնկալում եմ որ Ձեր ներկայացուցիչները մեկ ժամվա ընթացքում կլինեն Մաշտոցի պուրակում` ապահովելու Ձեր 01.10.2013թ. 01/11.1.3/4913-13 փաստաթղթով արտահայտած դիրքորոշման և իմ իրավունքների պաշտպանությունը»։
Կարդացեք նաև