Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա էին նաև ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության ընդլայնման շուրջ։
Կարդացեք նաև
Առանձին անդրադարձ է կատարվել նաև օգոստոսի 25-27-ը Երևանում կայանալիք «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսի կազմակերպմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն