Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Հակոբյան․ «Եղած իշխանական խումբը, վարչակազմը գործում է ապազգային, հակապետական եւ հակահայ եւ նրանցից այլ բան ակնկալել հնարավոր չէ»

Օգոստոս 16,2023 22:55

«Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ցերեկը անդրադարձավ Արցախում պաշարման միջոցով Ադրբեջանի իրականացրած փաստացի ցեղասպանությանը եւ էթնիկ մաքրման քաղաքականությանը, որի արդյունքում արդեն գրանցվում են սովից եւ այլ պատճառներով մահվան դեպքեր։

«Որքա՞ն կարող է Արցախը միայնակ դիմանալ, եթե, ուրիշների մասին չասենք, հայությունը եւ մասնավորապես Հայաստանի հայությունը չաջակցի եւ ուղիղ կռիվ չվարի Արցախի հայության գոյության եւ Արցախ երկրամասի հայությունը պահելու համար»։

Նա նաեւ խոսեց այսօր սպասվող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի մասին։ «Ես առիթ ունեցել եմ ասելու եւ հիմա էլ կրկնում եմ։ Խոսքը իրականում հումանիտար աղետի մասին չէ։ Խոսքը էթնիկ մաքրման եւ ցեղասպանության մասին է։ Այսինքն, հայկական կողմը ներկայացնողները՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն կոչվողը, այդ հարցը բարձրացնում է միջազգային բարձրագույն ատյանում, պետք է ճշգրիտ ձեւակերպում, ճշգրիտ թիրախավորում լիներ։ Ոչ թե հումանիտար աղետ, այլ ցեղասպանություն, էթնիկ մաքրումներ, հայազրկում։ Եվ պահանջը ՄԱԿ-ի մանդատի ներքո պետք է լիներ համապատասխան գործողությունները, այդ թվում՝ ուժային։ Որպեսզի տարածաշրջանում, տվյալ դեպքում Ադրբեջանին, զերծ պահել էթնիկ մաքրում եւ ցեղասպանություն իրականացնելուց։

Հումանիտար աղետի շրջանակում Ադրբեջանն ասում է․ հումանիտար աղե՞տ, ինչո՞ւ եք խոսում միայն Լաչինի միջանցքի մասին։ Մենք էլ պատրաստ ենք այդ հումանիտար աղետի հետեւանքները վերացնել Աղդամից դեպի Ստեփանակերտ ճանապարհը բացելով։ Չէ՞ որ հայկական կողմն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը, իրենց ասելով՝ Ղարաբաղը Ադրբեջան է։ Հայկական կողմը դա ճանաչել է չէ՞ եւ որպես հետեւանք ամբողջ աշխարհն է ճանաչում։ Դե եթե ճանաչում են, ինչի՞ պետք է ներադրբեջանական ճանապարհը փակ լինի։

Իրավիճակն այնպիսին է, որ կիսատ-պռատ լուծումներ, կիսատ-պռատ հայտարարություններ այլեւս չի կարելի անել։ Պետք է ամեն ինչ ճշգրիտ եւ կոշտ ներկայացնել եւ իրական պահանջատիրություն ունենալ։ Բայց ես խոսում եմ մի բանի մասին, որ չի կարելի ակնկալել եղած վարչակազմից եւ եղած իշխանությունից։ Խնդիրը միջազգային հանրության մեջ չէ, տարբեր երկրների մեջ չէ, անգամ այնքան էլ ադրբեջանցիների եւ թուրքերի մեջ չէ։ Խնդիրը հայկական կողմը ներկայացնողների մեջ է։ Եղած իշխանական խումբը, վարչակազմը գործում է ապազգային, հակապետական եւ հակահայ։ Եվ նրանցից այլ բան ակնկալել հնարավոր չէ։ Ինչ էլ անեն, հայության, տվյալ դեպքում՝ արցախահայության վիճակը գնալով վատանալու է»,-ասաց Արա Հակոբյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031