«Ամերիկայի Ձայն». Արդեն մոտ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ-ում լուրջ խնդիր է դարձել նաև հաց գնելը։ Որոշ սննդատեսակների բացակայությունը բերել է հացի պահանջարկի մեծացման ու հերթերի առաջացման։
Որոշ խանութներ պարզապես հաց չեն ստանում և խնդիրը որոշ չափով լուծելու համար 28-ամյա Գայա Սարգսյանի նախաձեռնությամբ երիտասարդ կամավորները ոտքով հացի փռերից հաց են տեղափոխում ավելի հեռու գտնվող խանութներ։