Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդերլանդների գործնականում բոլոր քաղաքական ուժերը դիմել են երկրի վարչապետին և արտաքին գործերի նախարարին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Օգոստոս 16,2023 21:50

Նիդերլանդների գործնականում բոլոր քաղաքական ուժերը դիմել են երկրի վարչապետին և արտաքին գործերի նախարարին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում գրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի նախօրեին, որը հետևում է Մորենո Օկամպոյի նախազգուշացումներին, Նիդեռլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները դիմել են վարչապետին և արտաքին գործերի նախարարին. երկրի՝ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան գործելու համար»,- գրել է դեսպան Բալայանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031