SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ օգոստոսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Իջևանի բաժնի պետ Բագրատ Գիշյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Բ․ Գիշյանը ուղարկվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կադրերի տրամադրության տակ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: