Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հայ ժողովուրդը սոսկ վերապրողներ չեն, նրանք իրենց ճակատագրի տերն են, ովքեր իրավացիորեն պահանջում են միջազգային ճանաչում»

Օգոստոս 16,2023 19:30

«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Ադրբեջանի կողմից սովամահության առաջին զոհ դարձած Կ. Հովհաննիսյանի առնչությամբ

Արցախի տևական շրջափակումը և սննդի աղետալի աստիճանի հասնող սակավությունը, շարունակում են քայքայել մարդկանց կյանքերը: 120 հազար արցախցիների կյանքի սպառնալիքն իրական է և անքննարկելի, իսկ Արցախում սովի պատճառով հանգած առաջին կյանքը սարսափելի իրականության ողբերգական վկայությունն է։

Ադրբեջանի հաշվարկված պաշարումը Արցախի վրա,  կենսական ճանապարհի փակումը՝ Բերձորի/ Լաչինի միջանցքի, անհերքելի հարձակում է մարդկության ընդհանուր արժեքների վրա։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս  ագրեսիայի պայմաններում Արցախի ժողովուրդը հրաժարվում է զիջել՝ պաշտպանելով համընդհանուր և ինքնորոշման իրավունքները՝ մարմնավորելով են մարդկային ոգու ուժեղ կողմերը:

Արցախի հայ ժողովուրդը սոսկ վերապրողներ չեն, նրանք իրենց ճակատագրի տերն են, ովքեր իրավացիորեն պահանջում են միջազգային ճանաչում և հարգանք իրենց իրավունքների նկատմամբ։ Միավորված Ազգերի Կազմակերպությունը պետք է լսի և ճանաչի նրանց ձայնը՝ ճանաչելով նաև հարկադրանքից և վախից զերծ կյանքի անքակտելի իրավունքը:

16.08.2023 թվականի ՄԱԿ ԱԽ-ում հայկական կողմի դիմումով արտահերթ նիստ է գումարվել և մենք մեծ սպասելիքներ ունենք, որ Անվտանգության խորհրդի անդամ երկրները կդատապարտեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, պատասխանատվության կկանչեն, ինչպես նաև կբացեն Բերձորի/Լաչինի միջանցքը՝ ի կատար ածելով փետրվարի կայացրած ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որպեսզի չդառնան ցեղասպանության մեղսակիցներ։

Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ոչ միայն այս շրջափակման, այլ նաև լռության դեմ, որը մեղսակցություն է տառապանքներին, որը պատճառում է Ադրբեջանը մեր ժողովրդին։ Մենք պահանջում ենք արդարություն, հարգանք և ճանաչում՝ ահաբեկչությունից, սովից և ազատ կամքի ճնշումներից զերծ ապրելու մեր ժողովրդի իրավունքի համար:

Սգում ենք խրոնիկ թերսնման զոհ դարձած Կ.Հովհաննիսյանի կորուստը։ Ցավակցում իր հարազատներին: Ցավոք, այս դեպքը վառ ապացույցն է ու հիշեցումը, որ հումանիտար աղետի հետևանքները գերազանցել են շատերի համար սովորական դարձած վիճակագրությունը:

«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031