Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՄԱԿ ԱԽ անդամները պետք է կոչերից և պահանջներից անցում կատարեն բռնապետ Ալիևի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը. Մանե Թանդիլյան

Օգոստոս 16,2023 19:15

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախում ստեղծված իրավիճակի մասին քննարկումը, հուսով եմ, կկանգնեցնի ցեղասպան Ադրբեջանի քաղաքականությունը։

Ցավալի է, որ Արցախի վերաբերյալ պահանջը դարձել է ցեղասպանության վտանգի կանխարգելումը։

Անկախ քաղաքական խորքային տարաձայնություններից, հուսով եմ, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը գործադրել է բոլոր ջանքերը հարցի հայանպաստ կարգավորմանը՝ չզոհաբերելով հայկական շահը առկա աշխարհաքաղաքական  հակասություններին։

ՄԱԿ ԱԽ անդամները պետք է կոչերից և պահանջներից անցում կատարեն բռնապետ Ալիևի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, հակառակ պարագայում, ակնհայտ է դառնում ստեղծված իրավիճակի նկատմամբ գերտերությունների լուռ համաձայնությունը։

Մենք պարտավոր ենք գործադրել բոլոր ջանքերը այս ծանր իրավիճակից դուրս գալու և շարունակելու պայքարը հանուն հզոր Հայաստանի և ազատ Արցախի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031