Այցելել Լաչինի միջանցք և զեկուցել ընթացիկ իրավիճակի մասին․ ԵԱՀԿ ղեկավար Բույար Օսմանին հանձնարարել է իր ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներից հետո:
«Ես կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ երթևեկության իմ կոչը, զուգահեռ պետք է բացվեն այլ երթուղիներ, գերակայեն հումանիտար ասպեկտները»,- գրել է Օսմանին Х-ի իր միկրոբլոգում։
Following up to my phone conversations from last week, as @OSCECiO I requested my Personal Representative Andrzej #Kasprzyk to visit the #Lachin area and to report back to me on the current situation on the ground. (1/2)
— Bujar Osmani (@Bujar_O) August 16, 2023