Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներն անթույլատրելի են համարել Աղդամի ճանապարհը որպես Լաչինի միջանցքի այլընտրանք օգտագործելը

Օգոստոս 16,2023 16:55

«Արցախպրես». Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց վճռական դիրքորոշումն են հայտնել Լաչինի միջանցքին այլընտրանքային տրանսպորտային երթուղիներ օգտագործելու առաջարկների վերաբերյալ, մասնավորապես՝ Ակնայով (Աղդամ) դեպի պաշարված Արցախ հումանիտար մուտքի համար։ Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներն անթույլատրելի են համարել Աղդամի ճանապարհը որպես Լաչինի միջանցքի այլընտրանք օգտագործելը:

Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներն հայտարարության մեջ նշել են, որ միամտություն է կարծել, թե Արցախն ութ ամիս դաժան շրջափակման մեջ պահող Ադրբեջանը՝ դանդաղ մահվան դատապարտելով նրա ժողովրդին, հանկարծ տոգորվել է մարդասիրության զգացումով և որոշել է հումանիտար մուտք ապահովել իր տարածքով։

«Կասկածից վեր է, որ սա Ադրբեջանի իշխանությունների հերթական հնարքն է՝ արդարացնելու իրենց հանցավոր գործողությունները, թաքցնելու ցեղասպանական մտադրությունները, ոտնահարելու արցախցիների արժանապատվությունը՝ հետագայում նրան ստրկացնելու նպատակով։ Ադրբեջանի իշխանությունները կեղծ հումանիզմ են օգտագործում՝ փորձելով շեղել միջազգային հանրության ուշադրությունն Արցախի էթնիկ զտման և ցեղասպանության, Արցախի բնակչությանն իրենց հողում ազատ և անվտանգ ապրելու հնարավորությունից զրկելու իրական նկրտումներից։

Նման գործողությունները անհամատեղելի են արդարության և մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների հետ։ Արցախի ժողովուրդը չի կարող և մտադիր չէ ընդունել նման առաջարկ մի երկրից, որն ընդամենը երեք տարի առաջ իր դեմ սանձազերծեց ագրեսիվ պատերազմ՝ օկուպացնելով Արցախի քաղաքներն ու գյուղերը, որը չի դադարում ոչնչացնել հայկական սրբավայրերը, խախտել Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքները, նպատակաուղղված և համակարգված կերպով անտանելի կենսապայմաններ է ստեղծում 120.000 մարդկանց, այդ թվում՝ 20.000 ծերերի, 9.000 հաշմանդամների, 2.000 հղի կանանց և 30.000 երեխաների համար, և շարունակում ահաբեկել ու սպառնալ խաղաղ բնակչությանը նոր պատերազմով։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը լինել զգոն, ավելի պատասխանատու մոտենալ Ադրբեջանի ցանկացած գործողություններին և առաջարկներին գնահատական տալուն և չտրվել նրա հանցավոր մտադրություններին։ Անհրաժեշտ է կանխել կեղծ հումանիզմի չարաշահումը, որն ուղղված է Արցախի խաղաղ բնակչության դեմ ագրեսիան և նրա իրավունքների ոտնահարման քողարկմանը»,-մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031