Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար այց է կազմակերպվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը:
Հաջիևը հայտնել է, որ ճանապարհն ունի օրական 17 հազար մեքենա «ընդունելու» կարողություն:
Նրա խոսքով՝ այդ ճանապարհը «պատմական, աշխարհաքաղաքական և տնտեսական առումներով կապել է Ադրբեջանի Ղարաբաղ շրջանն իր այլ շրջանների հետ, և այն առավել արդյունավետ և քիչ ծախսատար է՝ Լաչինի միջանցքի համեմատությամբ, հատկապես ձմռանը»:
«Ադրբեջանը չի կառուցում ինչ-որ անցակետեր և արգելապատնեշներ այս ճանապարհի վրա: Եթե կա պահանջարկ ապահովել տեղի բնակիչների կարիքները, այս ճանապարհը հանձնվել է շահագործման և պատրաստ է օգտագործման: Դա նաև հաստատվել է ԵՄ և ԿԽՄԿ համապատասխան հայտարարություններով»,- ասել է Հաջիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ