Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոս 16,2023 14:23

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 16-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝
Oգոստոսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին երեկոյան ժամերին, 21-ին գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 16-17-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ, 18-21-ին՝ 12-15մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ին կեսօրից հետո, 21-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան 2-3 մ/վրկ, 16-17-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վրկ, 18-21-ին և ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 40.7°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 13.1°C (1975թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.1°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031