Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «անհիմն մեղադրանքների» մեջ

Օգոստոս 16,2023 13:42

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է հայկական արշավի մաս լինելու և «Լաչինի ճանապարհի» վերաբերյալ «անհիմն մեղադրանքների» մեջ:

«Մենք վճռականորեն հերքում են Ադրբեջանի դեմ օգոստոսի 15-ին Ֆրանսիայի անհիմն մեղադրանքները, [որոնք հնչել են] Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցի արդյունքում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, «անհեթեթ» է համարում «Լաչին» անցակետի գործունեությունը դիտարկել որպես «Լաչինի ճանապարհի» արգելափակում, քանի որ անցակետը բացվել է «համաձայն Լաչինի ճանապարհով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունների, ինչպես նաև Հայաստանի կողմից այն ռազմական և անօրինական տնտեսական նպատակներով չարաշահումները կանխելու համար»:

Նախարարությունից ասել են, որ ադրբեջանական կողմն առաջարկել է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը և այլ այլընտրանքային երթուղիներ, սակայն Եվրամիության և ԿԽՄԿ-ի կողմից հավանություն ստացած այդ առաջարկն «աջակցություն չի ստացել» Փարիզի կողմից:

«Այն փաստը, որ Ֆրանսիայի նախարարը, հավատալով Հայաստանի քարոզչությանը, իր հայտարարության մեջ հիմնվել է Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչների վրա կրակելու կեղծ տեղեկատվության վրա, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ֆրանսիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ վերջին շրջանում հայկական կողմը «հող է նախապատրաստում նոր սադրանքների համար», փորձում է «շեղել միջազգային հանրության ուշադրությունը», «զրպարտություն է տարածում» և «Եվրամիությունը վերածում է իր նպատակներին հասնելու գործիքի»: «Ցավոք, Ֆրանսիան դարձել է այդ արշավի գործիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031