Մենք ունենալու ենք նախորդ տարվա ծրագիրը և, պարզապես, ելնելով իրավիճակից, որոշ դպրոցներում պետք է ցուցաբերենք լոկալ մոտեցումներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տված հարցազրույցի ժամանակ ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
«Ելնելով տեղանքից, դպրոցից, տեղափոխության հետ կապված խնդիրներից՝ որոշ բաներ փոխվելու են, միանշանակ: Դասագրքերի, գրենական պիտույքների խնդիրներ դեռ կան:
Առաջին դասարանցիների համար Այբբենարաններ պետք է հավաքենք երեխաներից և տրամադրենք նրանց։ Դասագրքերը կհավաքվեն դպրոցներում»,-մասնավորապես նշել է Մ. Համբարձումյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: