Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ում ճեպազրույց է անցկացվել օտարերկրյա ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների համար

Օգոստոս 16,2023 11:45

Ադրբեջանի ՊՆ միջազգային համագործակցության վարչությունում ճեպազրույց են կազմակերպել Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Ինչպես նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, ճեպազրույցին մանրամասն տեղեկություն է հաղորդվել «վերջին օրերին Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուս խաղաղապահ զորակազմը, հայկական անօրինական զինված խմբավորումների և Հայաստանի զինված ուժերի մնացորդների ակտիվության փաստերի վերաբերյալ»:

ՊՆ-ում նշել են, որ անընդունելի է «Լաչինի ճանապարհի» օգտագործումն «անօրինական ռազմական փոխադրումների համար»: «Ադրբեջանական կողմի առաջարկած Աղդամ-Խանքենդի (խմբ. Ստեփանակերտ) ճանապարհը՝ որպես այլընտրանք, կապահովի Ղարաբաղ տնտեսական գոտու հայ բնակիչների համար անհրաժեշտ բեռների ժամանակին փոխադրում, ինչպես նաև կարագացնի նրանց վերաինտեգրումը»:

Ներկաներին ասվել է, որ իրենք արձանագրել են «Ղարաբաղ տնտեսական գոտում» հայկական «անօրինական զինված խմբավորումների կողմից ռազմական դիրքերի ամրացման փաստերը», որոնք «նոր սադրանքների նպատակ ունեն», ինչպես նաև քաղաքացիական բնակչության զանգվածային զինման, մի քանի բնակավայրերում տարբեր նշանակության ռազմատեխնիկայի, հատկապես ՀՕՊ միջոցների տեղակայման փաստեր։

Ընդգծվել է, որ նման «սադրիչ գործողությունները» հանգեցրել են տարածաշրջանում լարվածության աճի: Նաև շեշտվել է, որ անթույլատրելի է հակառակ կողմից «Հայաստանում ԵՄ առաքելության օգտագործումը որպես գործիք՝ հակաիրավական գործողությունները քողարկելու, միջազգային հանրության շրջանում կեղծ կարծիք ձևավորելու համար»:

Վերջում ներկաների համար ցուցադրվել են տեսանյութեր՝ «կապված ճեպազրույցում հիշատակված փաստերի հետ» և տրվել են պատասխաններ հնչեցրած հարցերին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031