Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղահանվածները հույս ունեին, որ կշարունակեն իրենց վճարել 40 հազար դրամները: Փոխարենը ՀՀ կառավարությունը միլիոնանոց մեգաաստղ է բերում. «Հրապարակ»

Օգոստոս 16,2023 10:48

Դեռեւս հունիսին Արցախի կառավարությունը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որով սերտիֆիկատ ստանալուց հետո Արցախից գրավված տարածքներից տեղահանված եւ Հայաստան տեղափոխված անձը շարունակելու է ստանալ 40 հազար դրամական աջակցությունն այնքան ժամանակ, մինչեւ որ բնակարան կամ բնակտարածք ձեռք բերի։ Սա արվելու էր նաեւ ՀՀ սոցապնախարարության համաձայնությամբ։ Խոստանում էին նաեւ, որ բանկերում կմեղմացնեն սերտիֆիկատներով տուն գնելու պահանջները։ Սակայն երրորդ ամիսն է արդեն՝ խոստումը չի կատարվում։

Ինչպես հայտնի է, տեղահանվածները, որոնք ստացել են բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատներ, ըստ սահմանված կարգի, 2 ամիս անց զրկվում են կառավարության 40 հազարական դրամ աջակցությունից։

Տեղահանվածները մեծ հույս ունեին, որ Արցախի ու Հայաստանի կառավարությունները մի ճար կանեն ու կշարունակեն իրենց այդ ողորմելի 40 հազար դրամները վճարել, որով նրանք ՀՀ տարբեր մարզերում ինչ-ինչ անշարժ գույք են վարձակալում։ Բայց որեւէ առաջխաղացում այս հարցում չկա։ Փոխարենը ՀՀ կառավարությունը միլիոնանոց մեգաաստղեր է բերում Հայաստան՝ շռայլելով սուղ բյուջեի գումարները։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031