Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ցեղասպանություն են իրականացնում, ու այդ արարի դերակատարները հայտնի են. բաց նամակ Ռուսիայի նախագահին

Օգոստոս 16,2023 10:35

Ռուսիայի նախագահը անկե՞ղծ էր, արդյոք, երբ  2020 թվականի հոկտեմբերին երկու անգամ, այնուհետև նույն թվականի նոյեմբերին հիշեցնում էր «Սումգայիթի» մասին, ու՞մ էին ուղղված իր խոսքերը, ի՞նչ նպատակով: Մի՞թե էրդողանի ու ալիևի հետ ավարը բաժանելու ընթացքի մեջ էր դա:

Իսկ միգուցե՞ Ռուսիայի նախագահը տեսել էր 2020 թվականի հոկտեմբերին իլխամի ցեղասպան զինվորի այս լուսանկարը, ու սա՞ էր նախագահին հիշեցրել Սումգայիթի ցեղասպանության մասին, սա՞ էր ահազանգել մոտալուտ ցեղասպանության մասին:

Հումանիզմի ընկալումը տարբեր է` թե բովանդակային առումով, թե մասշտաբների:

Երբ Ռուսիան և նրա նախագահը նացիզմ են հայտնաբերել Ուկրաինայում, այնուհետև, ֆաշիզմ` Իտալիայում, այսօր նացիզմի ու ֆաշիզմի մեջ` իր ողջ հանրությամբ հանդերձ, փափուկ տեղավորված ցեղասպան իլխամի  «հույսին» են թողել Արցախի հայկական բեկորի 120 հազար հայերի կյանքը, ասես, մի պահ մոռացության մատնելով, թե ինչ կարևոր դեր էին իրենց վրա վերցրել Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ու դրա կասեցման ընթացքում, նաև իրենց փրկարար առաքելության մասին` հետպատերազմյան փուլում:

Ռուսիայի նախագահը այսօր, արդյոք, մոռացե՞լ է «Սումգայիթը»:

Ռուսիայի նախագահը ի՞նչ է մտմտում, երբ նրան զեկուցում են, որ Արցախի հայկական բեկորի վրա պաշարման հետևանքով երկու երեխա` հայ երեխա է մահացել, իսկ այսօր արդեն գրանցվեց սովամահության առաջին դեպքը:

Ռուսիայի նախագահը ի՞նչ էր մտմտում, երբ գլխահակ ու մտքերի մեջ 2015-ին գնում էր դեպի 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակի կրակը:

«Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»,- այս հարցը ամենևին էլ թյուրիմացություն չի:

Այն, ինչ կատարվեց 108 տարի առաջ, 108 տարվա ընթացքում նորից ու նորից կրկնվեց:

Ռուսիայի նախագահը շեշտում էր, որ «Սումգայիթի» օրերին խորհրդային իշխանությունները չեն պաշտպանել հայ քաղաքացիներին, ուշացել են թե Սումգայիթում ու Կիրովաբադում, նաև Բաքվում, իսկ հայերը հասցրել են զենք վերցնել ու ինքնապաշտպանվել:

Ռուսիայի նախագահն, անկասկած, չասած, որ «Սումգայիթի» պատասխանատվության ժառանգությունը փոխանցվել է ԽՍՀՄ իրավահաջորդին` Ռուսիային, չասած, քանզի գիտեր, որ հյուծված ու կաշկանդված Հայաստանը դժվար թե հասցնի դրա մասին բարձրաձայնել:

Այսօր էլ Ռուսիայի նախագահը իր «խաղաղապահ ու անվտանգության երաշխավոր» զինվորներին է ուշացնում, ու հիմա, ինչպես որ 1988-ի փետրվարին էր կամ էլ 1990-ի հունվարին, հումանիզմով տառապելու ժամանակը չէ:

Ռուսիան ու նրա նախագահը սակարկում են թուրք դաշնակիցների հետ հայի կյանքո՞վ, ու դրա՞ վկայությունն է, թե ինչ է կատարվում Արցախի հայկական բեկորի վրա:

Արցախի հայկական բեկորի վրա այսօր ցեղասպանություն են իրականացնում, ու այդ արարի դերակատարները հայտնի են:

«After all, who now remembers the extermination of Armenians?»,- այս հարցը ամենևին էլ թյուրիմացություն չի:

Այն, ինչ հայերի հետ կատարվեց 108 տարի առաջ, նորից կրկնվում է այսօր հայկական Արցախում:

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031