Օրերս հայտնի դարձավ, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատման որոշումը վերացնելու պահանջով Վարչական դատարան է դիմել, դատավոր Անի Չիլինգարյանը հայցը վարույթ չի ընդունել:
Տեղեկացանք, որ նա բողոքարկել է դատարանի որոշումը վերաքննիչ, բայց հայտնի չէ, թե երբ կքննեն բողոքը։
Թագուհի Թովմասյանը մեզ փոխանցեց՝ համոզված է, որ դատարանի միջոցով վերականգնելու է իր լիազորությունները հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հակառակ դեպքում պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա դատավորից պահանջում է հրապարակավ պարզաբանումներ ներկայացնել, թե Փաշինյանից ինչ ճանապարհով է հրահանգ ստացել իր հայցը չընդունելու վերաբերյալ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: