Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանն ընդգծում է, որ անչափ կարեւոր է, թե ինչ նպատակով է պաշտոնական Երեւանը դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին․ «Հրապարակ»

Օգոստոս 16,2023 09:42

2003-2009թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է, որ իրավական տեսանկյունից ՄԱԿ-ի կանոնադրությունը նախատեսում է մի քանի տեսակի որոշում․ «Կարող է ընդունվել հայտարարություն, խորհրդատվական որոշում, որը պարտադիր չէ կատարման, երրորդը՝ պարտադիր կատարման որոշում եւ կարող է սահմանափակվել մտքերի փոխանակմամբ։ Որպես ՄԱԿ-ի նախկին դեսպան՝ կարող եմ հավաստիացնել, որ կազմակերպական տեսանկյունից ինչ խնդիր որ դրվել է, դրա հաջողությունը պայմանավորված է նրանով, թե նախնական ինչպիսի աշխատանք է տարվել ԱԽ անդամ երկրների հետ՝ 10 ոչ մշտական եւ 5 մշտական, վերջիններն ունեն վետոյի իրավունք, հուսանք, որ հանպատրաստից դիմում չէ, այլ նախապես տարբեր մայրաքաղաքներում մշակված հայտ է»։ Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների թվում է նաեւ Ռուսաստանը։

Արմեն Մարտիրոսյանն ընդգծում է, որ անչափ կարեւոր է, թե ինչ նպատակով է պաշտոնական Երեւանը դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին, հակառակ դեպքում այն կարող է վտանգավոր թակարդ հանդիսանալ առաջին հերթին Արցախի ու Հայաստանի համար։ «ԱԽ-ն, ենթադրենք, կարող է իր որոշման մեջ որոշ փաստեր ֆիքսել, որն անդառնալի հետեւանք կունենա մեզ համար»,- ասաց Մարտիրոսյանը՝ չցանկանալով փակագծեր բացել, որպեսզի «չհուշի» մեր թշնամիներին․ «Հուսով եմ՝ մեր դիվանագետները, ԱԳՆ-ն բոլոր հարցերը խիստ հաշվարկել են եւ հետամուտ եղել այս գործին»։

Իշխանական քարոզչամեքենան քանի օր է՝ տարածում է այն հավանական սցենարը, որ Ռուսաստանը կարող է օգտվել վետո դնելու իր իրավունքից․ «Եթե ԱԽ մշտական անդամ բոլոր պետություններին ընդունվելիք որոշումը ձեռք տա, բնական է, որ որեւէ մեկը չի օգտվի վետոյի իրավունքից, բայց սա էլ կախված է նրանից, թե մենք ինչ ենք ուզում, որ բոլոր հինգ անդամ երկրների շահերը համընկնեն եւ թույլ տան որոշում ընդունվի։ Դրա համար եմ ասում, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ է արվել, եւ ինչ նպատակ է հետապնդվում»։

 

Լուսինե Շահվերդյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031