Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան․ Դատական նիստը ոչ միայն օրենքների և արդարադատության, այլև բարոյականության, բանականության և ճշմարտության նկատմամբ զանգվածային բարբարոսություն էր

Օգոստոս 16,2023 08:23

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա հայտարարությունը

Իմ ապօրինի ազատազրկումն երկարացվեց ևս 2 ամսով։ Այս հարցով դատական նիստը ոչ միայն օրենքների և արդարադատության, այլև բարոյականության, բանականության և ճշմարտության նկատմամբ զանգվածային բարբարոսություն էր։

Պատահական չէ, որ ամբողջությամբ մեկ մարդու` Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարվող դատաիրավական համակարգի ներկայացուցիչները վախվորած մերժեցին իմ փաստաբանների միջնորդությունը կալանքիս երկարացման դատական նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ` խնայելով ձեզ և թաքցնելով մեղադրող կողմի միջնորդության ողջ սնանկությունը և բացահայտ քաղաքական հիմքով հետապնդումը։

Հայաստանում դեմոկրատիայի զարգացման վերաբերյալ գեոպոլիտիկ էքստազ բեմականացնող միջազգային կառույցները կշարունակեն լուռ մնալ երկրում մոլեգնող բռնաճնշումների վերաբերյալ։ Իրենց մոտեցումը շատ պարզ է. Նիկոլը երկրում կարող է անել ինչ ուզում է, քանի դեռ երկրից դուրս անում է այն, ինչ իրենք են ուզում։

Իմ և քաղաքական հետապնդումների ենթարկվող մյուս գործիչների այսօրվա խնդիրները խամրում են իրենց կարևորությամբ և սրությամբ հումանիտար աղետի ենթարկվող արցախահայության ազատ ապրելու պայքարի համեմատ։ Մեծ հաշվով, երկրի ներսում մոլեգնող վակխանալիան Արցախի և Հայաստանի ապագայի համար մղվող դիմադրությունը կոտրելու լկտի, վախկոտ և բարոյազուրկ ոհմակի սանձարձակ դրսևորումն է։

Այո, իմ բանտախցում ես ավելի ազատ եմ և հանգիստ խղճով, քան Նիկոլը Սևանի իր կառավարական առանձնատանը։

Շնորհակալություն եմ հայտնում տասնյակ հազարավոր հայրենակիցներիս, պայքարի ընկերներիս, հայրենասեր և ազնիվ քաղաքացիներին, լրատվամիջոցներին, իմ պաշտպանական թիմին, կուսակցությանս և ընտանիքիս` իրենց աջակցության և համերաշխության համար։

Պայքարը շարունակվում է։ Դեռ կհանդիպենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031