Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և համաձայնվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը․ «Միասին» շարժում

Օգոստոս 15,2023 23:40

Հիմնավորելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը Արցախահայության նկատմամբ (փաստերի շարանը շատ երկար է), չեղարկել Ն․ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Հակառակ պարագայում Ադրբեջանի պնդումը, թե օգտվեք Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից, առնվազն ընկալելի կլինի ԱԽ անդամ-պետությունների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասին» շարժումը։ Դրանում  մասնավորապես ասվում է.

«Վեց ամիս առաջ «Միասին» շարժման խորհուրդը դիմել էր իշխանություններին՝ հրատապ կարգով դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ նիստ հրավիրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։ Ցեղասպանական գործողությունները Արցախի 120 հ․ բնակչության նկատմամբ բացահայտ էին։

Մեզ չլսեցին։ Ուշացումով դիմել են։ Վաղը հրատապ նիստը նշանակված է։ Մինչ այդ երկու բախտորոշ հայտարարություններ են պահանջվում։

1․ Հիմնավորելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը Արցախահայության նկատմամբ (փաստերի շարանը շատ երկար է), չեղարկել Ն․ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Հակառակ պարագայում Ադրբեջանի պնդումը, թե օգտվեք Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհից, առնվազն ընկալելի կլինի ԱԽ անդամ-պետությունների համար։

Պարզից պարզ է՝ եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, ապա ինչ «տարբերություն», որ ճանապարհով օգտվեն այդ երկրի բնակիչները։ Առավել ևս, որ Բաքուն «համաձայն է» նաև Լաչինի ճանապարհը իր վերահսկողության տակ պահելով, «բացել» հայերի տեղաշարժի համար։ Միայն չեղարկելով Նիկոլի չարաբաստիկ հայտարարությունը, հնարավոր կլինի վերականգնել Արցախի հիմնահարցի վերադարձը բանակցային օրակարգ։

2․ Ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և համաձայնվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը։ Ինչ պայմանով էլ, ում կողմից էլ դա առաջարկվի։ Այն ունի մահացու, ճակատագրական նշանակություն։ Համաձայնվելով օգտվել Աղդամի «բարիքներից», իրողություն է դառնալու «ռեինտեգրացիայի» գաղափարը։ Թուրքերը «լեգիտիմ» իրավունք են ստանալու ազատ ներխուժել Արցախ դրանից բխող  բոլոր հետևանքներով»։

Այնուհետեւ հայտարարության մեջ ասվում է. «Արայիկ Հարությունյան, ձերբազատվի մեղքից, հայտարարիր՝ ԱՀ Ադրբեջանից անկախ պետական միավոր է, և որևէ մեկ այլ պաշտոնյաի հայտարարություն, որոշում առ ոչինչ է Արցախի ժողովրդի համար։

Համայն հայության համար հստակ ձևակերպիր Արցախահայության հիմնարար նպատակը, որը, ինչպես որ եղավ 1988 թ․-ին, կվերամիավորի ազգը։

Չկա Արցախ առանց Հայաստանի։

Չկա Հայաստան առանց Արցախի։

Սա է պայքարի բանալին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031