Tert.am. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել է անհապաղ պատասխաններ ստանալ Ադրբեջանից Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցների վրա կրակ բացելու վերաբերյալ։
«Ակնկալում եմ, որ Ժոզեպ Բորելը անհապաղ պատասխաններ կփնտրի Ադրբեջանից ԵՄ առաքելության անձնակազմի վրա կրակելու վերաբերյալ։ Սա անընդունելի՛ է։
Եթե Բաքուն ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը ու հնարավոր խաղաղությանը, նման միջադեպեր տեղի չէին ունենա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը։