Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հոդված է հրապարակել ամերիկյան The National Interest ազդեցիկ պարբերականում՝ կոչ անելով Հայաստանին դուրս բերել զորքերն «Ադրբեջանի տարածքից» և հրաժարվել «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից»:
Հաջիևը նշել է, որ «Հայաստանի ղեկավարության բանավոր հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ պետք է ձևակերպվեն խաղաղության պայմանագրի շրջանակում», իսկ Երևանը պետք է «լիարժեք հրաժարվի Բաքվի նկատմամբ տարածքային ամբողջականությունից և լիարժեք դուրս բերի իր զորքերն Ադրբեջանի տարածքից»: Ըստ Հաջիևի՝ «այլ ճանապարհ չկա»:
«Ադրբեջանն առաջին քայլերն արել է խաղաղության ճանապարհը հարթելու համար: Գնդակը հիմա Հայաստանի և նրա քաղաքական ղեկավարության դաշտում է»,- գրել է Հաջիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ