Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև:
Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի վերաբերյալ: Հատուկ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի շուտափույթ ապաէսկալացմանն ուղղված, նախկինում սկզբունքորեն համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում մարդասիրական երթուղիների, ներառյալ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը:
Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների ողջ համալիրի իրականացման այլընտրանքային լինելը՝ Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար: Նախարարները կարծիք են հայտնել, որ «կոնկրետ աշխատանքը քաղաքական-քարոզչական ակցիաներով փոխարինելու փորձերը հակաարդյունավետ են», ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ