Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում գերեզմանատանը կախվել է 3-րդ հարկից ընկած ու մահացած երեխայի մայրը. Նա երկտող է թողել

Օգոստոս 15,2023 20:07

Քիչ առաջ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատանը գտել են կնոջ դի՝ կախված վիճակում։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

Ոստիկանները պարզել են, որ նա 33-ամա Աննա․Մ․-ն է, այն երեխայի մայրը, որը մոտ մեկ ամիս առաջ Մուշ թաղամասից 3-րդ հարկից պատահաբար վայր էր ընկել ու մահացել։

Ինչպես տեղեկացրել էր Aravot.am-ը, 7 տարեկան տղան տան միակ զավակն էր։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։

Aravot.am-ի տեղեկություններով, մայրը երկտող է թողել։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Օգոստոսի 15-ին ժ.14.25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 2-րդ գերեզմանատանը հայտնաբերել են երիտասարդ աղջկան՝ կախված վիճակում: Պարզվել է, որ 1990թ.ծնված կինը ինքնասպանություն է գործել ք.Գյումրի թիվ 2-րդ գերեզմանատանը՝ գերեզմանի մոտ երկաթյա կոնստրուկցիայով կառուցված ծածկից, կտորե գոտիով կախվելու միջոցով: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031