Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսրայելական 12 ընկերությունների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի տարածքների վերականգնման նախագծերում

Օգոստոս 15,2023 22:00

Իսրայելը Ադրբեջանի 10 առևտրային գործընկերների թվում է, և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության արժեքը նախորդ տարի հասել է 1,7 միլիարդ դոլարի։ Ենթադրվում է նաև, որ Բաքուն մատակարարում է Իսրայելի ​​նավթի 30%-ը։

Բազմիցս ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը Բաքվին հանձնելուն (իրանցի ) կովկասագետների հակազդեցության պատճառն այն է, որ Ալիևի ռեժիմի կողմից այդ տարածքները հետ վերցնելուց հետ կտարհանվեն հայերից և անմիջապես կդառնան Իսրայելի համար հակաիրանական խաղահրապարակ։

Դա տեղի է ունեցել 2020 թվականի պատերազմի ավարտից առաջ և հետո Լեռնային  Ղարաբաղի  այն հատվածներում, որը գտնվում էր Իրանի սահմանին, և իսրայելական ​​ընկերությունները լրտեսական և հետախուզական գործունեություն էին ծավալում Իրանի  սահմանների մոտ տնտեսական գործունեության պատրվակով։

Այժմ նույնը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, և 12 իսրայելական ընկերություններ հաստատվել են Բաքվի  կողմից գրաված այս տարածքներում։

Բաքվի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Իսրայելի հետ երկկողմ առևտուրը 2021 թվականի համեմատ աճել է 85%-ով, և ներկայումս այս երկրում են գտնվում ավելի քան 90, այդ թվում՝ գյուղատնտեսության և տնտեսական ոլորտներում՝ իսրայելական ընկերություններ, 30 միլիոն դոլարի ներդրումով։

Իսրայելը Ադրբեջանի 10 առևտրային գործընկերների թվում է, և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության արժեքը նախորդ տարի հասել է 1,7 միլիարդ դոլարի։

Ենթադրվում է, որ Բաքուն մատակարարում է Իսրայելի ​​նավթի 30%-ը։ Միևնույն ժամանակ, Բաքուն իսրայելական ռազմական տեխնիկայի հիմնական գնորդներից է, որն օգնեց Բաքվին հաղթել 2020 թվականին Հայաստանի հետ պատերազմում։

Իսրայելական 12 ընկերություններ շահագրգռվածություն են հայտնել նախագծեր իրականացնել Լեռնային Ղարաբաղի գրաված շրջանում, որը Ադրբեջանը հետ է վերցրել Հայաստանից պատերազմի ժամանակ, թեև համաձայնագրերը դեռ սպասում են Բաքվի հաստատմանը։ Բայց այս ոլորտում խնդիր չկա։

Շինարարական հսկայածավալ աշխատանքները, որոնք կատարվում են տարածքում, որոնց համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, ներկայումս իրականացվում են Ադրբեջանի և նրա պատմական դաշնակից Թուրքիայի կողմից։

Բաքվի կառավարության էկոնոմիկայի նախարարությունը կառավարության բյուջեից ավելի քան 2 միլիարդ դոլար է հատկացրել Ղարաբաղի վերականգնման համար, որն ավելի քան երեք տասնամյակ հակամարտությունից հետո սկսել է ականազերծման և վերաբնակեցման աշխատանքները։ Վերջին երկու տարիներին այդ տարածքում կառուցվել է երկու օդանավակայան, թեև դրանք ներկայումս չեն գործում: Տարածքում կան շինարարական ամբարձիչներ և բուլդոզերներ, ինչպես նաև մի քանի ոստիկանական անցակետեր։

Բաքվի կառավարությունը ծրագրում է առաջիկա երեք տարում 140 հազար մարդու վերաբնակեցնել Ղարաբաղի օկուպացված տարածքներում։ Ալիևի ռեժիմը պնդում է, որ այդ մարդիկ նախկինում ապրել են այս տարածքներում։ Բայց հավանական է, որ այդ մարդկանցից շատերը Իսրայելի, Թուրքիայի և ՆԱՏՕ-ի լրտեսներ ու հետախուզական գործակալներ են:

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը ասել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը, որը ժամանակին սահմանափակվում էր էներգետիկ և պաշտպանական ոլորտներով, հարաբերությունների ծաղկման ֆոնին կտրուկ ընդլայնվում է տնտեսական և գյուղատնտեսական ոլորտներում: Այնինչ որ պետք է կառուցվեն  Լեռնային Ղարաբաղի տարածքներում, նաև տարածաշրջանում, Իսրայելի առաջին աղազերծման կայանի կառուցում ն է Կասպից ծովի ափին Բաքվի մոտ, և դա կլինի իր տեսակի մեջ երկրորդ էլեկտրակայանը Ադրբեջանում։

«Մենք միանշանակ շատ պատրաստակամ և շահագրգռված ենք ավելի շատ իսրայելական ընկերությունների ներկայությամբ Բաքվում, և մենք մշտական ​​երկխոսության մեջ ենք տեղական իշխանությունների հետ՝ նման համագործակցությունը զարգացնելու համար», – ասել է Դիկը։

 Աղբյուրը

Հեղինակ՝ Էհսան Մովահեդյան

Թարգմանեց՝ Սահակ Շահմուրադյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031