Չեխիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էգեմեն Բաղըշն արձագանքել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի արձանի Չեխիայի մայրաքաղաքում չտեղադրելուն:
«Մուստաֆա Քեմալը բոլորիս ընդհանուր արժեքն է։ Գործընթացը դեռ ավարտված չէ։ Թուրքիայի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1924 թվականին։ Պրահայում մեր դեսպանատունը բացվել է 1928 թվականին։ Դեսպանատանը Աթաթուրքի արձանը չկար։ Երկու տարի առաջ՝ նոյեմբերի 10-ին, Չեխիայում մեր դեսպանատան այգում բացեցինք Աթաթուրքի առաջին արձանը։ Մեր Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ մենք ցանկանում էինք Աթաթուրքի արձանն ունենալ մեր դեսպանատան մոտ գտնվող այգում։ Շրջանային վարչակազմի ղեկավարն ընդունեց: Գտանք հովանավոր: Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը դրական կարծիք հայտնեց. Դրական կարծիք է ստացվել նաև կառավարության ազգային անվտանգության հարցերով խորհրդականից։
Շրջվարչակազմի կոալիցիոն փոքր կուսակցություններից մեկը (PRAHA SOBĚ) հարցը նորից բարձրացրեց ։ Հարցը քննարկվել է թաղային խորհրդում։ Հինգշաբթի օրը կրկին կհանդիպեմ թաղապետի հետ։ Մեր նպատակն է պահպանել հանրապետության հիմնադիր Գազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը։ Այստեղ հակաթուրքական լոբբիներ կան. կա FETÖ, կա PKK, կան հայկական և հունական լոբբիներ… Մենք դատարկ տեղ չենք թողնում. մենք պայքարում ենք բոլորի հետ: Թուրքական համայնքն այստեղ այնքան մեծ չէ, որքան մեր սփյուռքները Գերմանիայում կամ եվրոպական որոշ այլ երկրներում։ Քաղաքապետը սպառնալիքի տակ էր կոալիցիայի քաղաքական կառուցվածքի պատճառով: Նրանց մի քիչ ժամանակ է պետք։ Պրահայում գործում է 19 շրջանային վարչակազմ։ Անհրաժեշտության դեպքում մենք կդիտարկենք այլ տարբերակներ»:
Region monitor
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից