Լրահոս
Օրվա լրահոսը

«2020-ից ի վեր Երևանի գլխավոր հատակագիծը ժամկետանց է, և չունենք նորը․ դա կոռուպցիոն մեծ ռիսկի հնարավորություն է»․ Մանե Թանդիլյան

Օգոստոս 15,2023 15:44

«2020 թվականից ի վեր Երևանի նախկին գլխավոր հատակագիծը ժամկետանց է, և  չունենք նոր գլխավոր հատակագիծ։ Դրա բացակայությունը կոռուպցիոն մեծ ռիսկի հնարավորություն է, անկանոն շինարարությունը կախված է ինչ-որ անձանց ցանկությունից, կամքից»,- «Ի՞նչ անել, որ Երևանում բացառվեն Սուրմալուի նման դեպքերն ու նման ծանր հետևանքներով աղետները և ինչպես ունենալ դիմակայուն քաղաք» թեմայով քննարկման ժամանակ ահազանգեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Ըստ նրա՝ ոչ միայն օր առաջ պետք է գլխավոր հատակագիծ ընդունել, հաստատել, այլև հանրային, թափանցիկ քննարկմամբ, մասնակցությամբ դա լինի, բոլոր մարդիկ կասկած չունենան, որ այստեղ կարող է հատուկ են արել, որ շինարարություն լինի։ Անդրադառնալով որոշ քաղաքացիների այն կարծիքներին, թե մեկ տարի առաջ Սուրմալուի ողբերգությունը կազմակերպված էր, որպեսզի տարածքն օգտագործվի, Մանե Թանդիլյանը նկատեց․ «Այդպիսի զարհուրելի մտքեր ունենալը մեզ բոլորիս թուլացնում է, մեկս մյուսի նկատմամբ կասկածամիտ ենք դառնում։ Երևանի համար պարտավոր ենք ունենալ տեսլական, դա դնել քննարկման մեր հայրենակիցների հետ, Երևանի բնակիչների, տարբեր մասնագետների հետ, որոնք պետք է կարծիք ասեն՝ որքանով է դա կիրառելի Երևանում, և միասին համատեղ ընդունենք մի գլխավոր հատակագիծ, որով պիտի առաջնորդվի Երևանում թե′ շինարարությունը, թե′ մայրաքաղաքի կայուն զարգացումը»։

Ըստ Մանե Թանդիլյանի՝ մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ է սպասվում, ինչը նշանակում է կանխատեսելիության բացակայություն գլխավոր հատակագծի բացակայության պայմաններում․ «Այսինքն՝ որևէ մեկը չգիտի՝ Երևանի որ մասում ինչ շինություն կամ շինարարություն պիտի տեղի ունենա, Երևանն ինչպես պիտի զարգանա, արդյոք այստեղ հանրային նշանակությա՞ն շենքեր պիտի լինեն, թե՞ բնակելի, արդյոք սա նոր թաղամա՞ս է դառնալու, թե՞ այգի։ Եվ այսպիսի բազմաթիվ խնդիրներ, որոնք արդյունքում վերածվում են անկանոն և անօրինական շինությունների, ինքնակամ շինարարությունից հետո դրանց օրինականացում և այլն։ Այսինքն՝ ով  ինչ ուզում է, որտեղ ինչ ուզում է, դա էլ անում է, ով ինչ կարողություն ունի, դա էլ ներդնում է և ստանում այն, ինչ ուզում է։ Եվ այսպիսի խայռատակ վերաբերմունքը մեր մայրաքաղաքին ուղղակի անթույլատրելի է հանդուրժելը։ Այս տեսակ վերաբերմունքը պետք է դադարեցվի, փոխվի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031