Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրական հանցագործներն ազատ շրջում են, իսկ Մամիկոն Ասլանյանը, Արմեն Աշոտյանը, Սերգեյ Սմբատյանը կալանքի տակ են

Օգոստոս 15,2023 15:06

«Օգոստոսը վերստին նշանավորվեց ողբերգությամբ ՝ Արեումտյան Հայաստանից վերադարձող մեքենայի ավտովթարով »,- «Հայելի» ակումբում ասաց լեզվաբան, հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը՝ շարունակելով, որ զոհերի պատճառը բոլոր ոլորտներում տիրող քաոսային վիճակն է:

Անդրադառնալով Սուրմալուի զոհերի հարազատների՝ կառավարությանն ուղղված պահանջին՝ զոհվածների հիշատակին հուշակոթող տեղադրելու վերաբերյալ, Դիլբարյանն ասաց. «Ես այս կառավարությունից կպահանջեի ոչ թե հուշակաթող տեղադրել, այլ կարողանալ վերջապես կառավարում ապահովել: Իսկ եթե կառավարում չեն կարողանում ապահովել, իսկ այս ժամկետը դա է ցույց տալիս, ուրեմն այս անկարող  իշխանությունը պետք է թողներ հեռանար եւ ասպարեզ բացեր նրանց համար, ովքեր կարողունակ են:  Մենք մինչեւ հիմա չգիտենք՝ իսկապե՞ս հրավառ նյութեր էին պայթել Սուրմալուում, ո՞վ էր ներկրել դրանք, ո՞վ էր ստուգել, արդեն մեկ տարի է, կան ինչ-որ մարդիկ, որոնց հանդեպ քրեական գործը շարունակական ընթացքի մեջ է, բայց որեւէ կալանավորված մարդ չկա մինչեւ հիմա չկա»:

Նրա խոսքով. «Այդ նույն համապատկերում քաղաքական հակառակորդներին, ՏԻՄ ընտրություններում իրենց հաղթած մարդկանց հանդեպ քրեական գործեր են հարուցվում: Զարհուրելի է՝ Մամիկոն Ասլանյանը երկու տարի է գտնվում է կալանքի ներքո, վերջին զարհուրելի թարմ նախադեպը՝ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգումն է երկու ամսով: Կամ Սմբատյանների գործը…  Իրական հանցագործները, ում  հանդեպ պետությունը պետք է կանխարգելիչ միջոցառումներ կիրառեր, ազատ շրջում են, գործունեություն են ծավալում, իսկ քաղաքական ընդդիմախոսները գտնվում են կալանքի տակ, ինչի հետեւանքով շատերի մեջ վախ է առաջանում»:

Ինչ վերաբերվում է Սնուփ Դոգի առաջիկա համերգին, Նարինե Դիլբարյանն ասում է «Իհարկե ռեփերին լսելը բոլորովին էլ մեղսալի արարք չէ, բայց ամեն ինչ ունի իր ժամանակը»: Նա նաեւ ընդգծում է, որ համերգի վրա ծախսվելիք գումարը կարելի էր ավելի արդյունավետ եւ հանրօգուտ օգտագործել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031