ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի մեղադրանքներին.
Մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ ականների բոլոր քարտեզների փոխանցումն Ադրբեջանին, սակայն ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականների շարունակական տեղադրման վերաբերյալ և, հակառակ պայմանավորվածությունների՝ նույնիսկ ազատ չի արձակել ռազմագերիներին և իր բանտերում պահվող այլ անձանց՝ որպես վստահության ամրապնդման միջոց։
Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, խախտում է նոյեմբերի 9-ի հիմնարար պարտավորությունները և լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Հիքմեթ Հաջիևը լավ կանի՝ դադարեցնի ստի այս արշավը, քանի որ այն որևէ կերպ չի կարող Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից շեղել միջազգային հանրության ուշադրությունը:
Կարդացեք նաև
Till today, the Armenian parties have taken all the necessary steps, in the context of confidence building, including handing over all the landmine maps to Azerbaijan, but in response, Azerbaijan continues to make false accusations about ongoing installation of minefields and… pic.twitter.com/QZ1fQtGjFe
— Edmon Marukyan (@edmarukyan) August 15, 2023