Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ընդունել է «Դուքենդո» մարզաձևի կարատեի առաջնությունում հաղթանակ գրանցած թվով 15 պատանի մարզիկներին ու նրանց մարզիչ Կարեն Հովհաննիսյանին։
Մարզպետը շնորհավորել է մարզիկներին՝ նրանց մաղթելով նորանոր հաղթանակներ։
Արտաշատ համայնքի «Դուքենդո» դպրոցի սաները մասնակցել և մրցանակային առաջին տեղեր են զբաղեցրել Վրաստանի Օզուրգեթ քաղաքում կայացած «Դուքենդո» մարզաձևի կարատեի միջազգային առաջնությունում:
Մրցաշարին մասնակցել են նաև Իրանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի մարզիկները:
Կարդացեք նաև
Արարատի մարզպետի աշխատակազմ